ԿԱՐԵՎՈՐ, ԱՆ-ն տեղեկացնում է՝ ԲՈԼՈՐ նրանք , ովքեր կհրաժարվեն պատ վաստումից

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադարձել է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր կարգին։ Համաձայն դրա՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կո րոնավիրուսի դեմ պատ վաստման մասին վկայող փաստաթուղթ կամ ամսական 2 ՊՇՌ թեստի արդյունք։ Ավանեսյանը նշում է, որ չներկայացնելու դեպքում աշխատակցի մուտքը աշխատավայր կարող է նաև արգելվել։ Թեստ չպահանջող գործատուն ևս կպատ ժվի։ «Հետևանքը աշխատանքի

ներկայանալու մեջ է լինելու, հաջորդիվ տվյալ կազմակերպությունը ևս որոշակի տու յժ-տու գանքներ կկրի։ Իսկ եթե աշխատակիցը չի ներկայանում աշխատանքի՝ որոշակի ժամկետում, ապա գործատուն իրավունք ունի նաև խզելու աշխատանքային պայմանագիրը», – ասաց նա։ Քաղաքացիներին պատվաստվելու ուղղորդող այս քայլը, նախարարի համոզմամբ, օրինական է։ «Ամեն ինչ արվում է սահմանադրության, ՀՀ օրենքների շրջանակներում։

Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահ ամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով՝ ընդունվել են նաև ենթաօրենսդրական ակտեր, որոնք բխում են օրենքներից։ Նորմը, որը սահմանված է, ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին», – ասաց Ավանեսյանը։