Որքան հրաշալի է, երբ ընկերախմբով բնության գրկում պատրաստում ենք խորոված: Եթե դուք փնտրում եք ինչ որ անսովոր բան պիկնիկի համար, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորովածի մի բաղադրատոմս՝ «սոխի գնդիկներ մսով»: Ընդ որում պատրատման եղանակը շատ պարզ է, և արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ստանալով այս գերազանց ուտեստը:
Բաղադրիչներ` 2 սոխ, 0,5կգ աղացած տավարի միս, 1/4 բաժակ սոխ՝ կտրտած խորանարդիկների պես, ¼ բաժակ կտրտած մաղադանոս, 1/4 բաժակ կտրտած սունկ ,1 ճ/գ շաքարավազ, 1 ճ/գ կծու կետչուպ, 1թ/գ սոյայի սոուս, 1 թ/գ սոուս «Վուստերշիր» (եթե կա) ,1/4 բաժակ սուխարի, 1 շիշ սոուս խորովածի համար
Նախքան սկսելը միացրեք ջեռոցը՝ 220° C ջերմաստիճանի տակ: Կտրեք սոխերի վերին եւ ստորին մասերը և մաքրեք մեջը:Կտրեք սոխը կիսով չափ, միջից հանեք շերտերը,որպեսզի լցոնեք, իսկ մնացած մանր մասը կտրտեք խորանարդիկների պես: Ավելացրեք տավարի աղացած միսը սոխի խորանարդիկներին, մաղադանոսը, սունկը, շաքարավազը, համեմունքները և սուխարին և խառնեք ձեռքով:
Գնդիկներն այնպիսի չափի ենք անում, որ տեղավորվի սոխի շերտերի մեջ: Եփում ենք ոտեստը 40 րոպե՝ 220° C ջերմաստիճանում: Լցնում ենք վրան խորովածի համար նախատեսված սոուսը և եփում ևս 5 րոպե: Այնուհետեւ մեր «գնդիկները» ամրացնում ենք 3 շերտ բեկոնով այնպես, որ նրանք դառնան գնդակների պես: Բեկոնն ամրացնում ենք ատամի համար նախատեսված փայտիկներով, որ պատրաստման ժամանակ չբացվի: Դիտեք տեսանյութում պատրաստման եղանակը: