Աղոթքը պետք է արտասանել միայնակ վառվող մոմի մոտ ծնկաչոք վիճակում: Այս աղոթքը ունակ է հաշված րոպեների ընթացքում նվազեցնել ջերմաստիճանը, հանում է ցանկացած ցավ։ Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»: Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժ շկիր հիվ անդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով
բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր և դա տապարտեցիր մեր կյանքի ու փրկության թ շնամուն: Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար Աստված, և միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ա խտերն ու հի վանդությունները մեր միջից: Բարիքներ պարգևող, Քեզ են հայտնի մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին ըստ իր կարիքի, որոնց միջոցով միշտ թող գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։