https://news39times.com/-ը գրում է․3 կգ բուլղարական պղպեղից ինձ մոտ ստացվեց 4 լիտր պահածո։ Այն ուղղակի հիանալի համ ունի։ Դե ինչ եկեք սկսենք պատրաստումը։ Մեզ անհրաժեշտ բաղադրիներն են՝ 1 լիտր – ջուր, 150 մլ -9 տոկոսանոց քացախ, 200 մլ- բուսական յուղ, 2 ճ/գ- աղ, 250 գրամ- շաքարավազ , 3 կգ – Մաքրած պղպեղ ։ Համեմունք ՝ պղպեղ 4-5հտ, դափնու տերև – 2 հտ։ դարչին- դանակի ծայրի չափով։ մեխակ 2 հտ։ Պատրաստման եղանակը ՝ Պահածոյացումը սկսում ենք մարինադի պատրաստումով։ Խառնում ենք ջուրը, բուսական յուղը, քացախը,շաքարը, աղը։ Եռացնում ենք ։
Կտրատում ենք պղպեղը, լցնում եռացող զանգվածի վրա։ Մինչև պղպեղը պատրաստ կլինի համեմունքները լցնում ենք բանկաների մեջ։ Ամեն մեկի մեջ պղպեղ, մեխակ, դարչին, 2ական դափնու տերև։ Պղպեղները լցնում ենք բանկաների մեջ։ Բանկաները նախապես ստերիլիզացնում ենք։ Երբ բանկաները արդեն լցված ենք պղպեղով, լցնում ենք նաև հյութը, մինչև վերջ, որպեսզի օդը դուրս գա։ Փակում ենք կափարիչը և պահում տաք վայրում ծածկելով տաք շորոով։ Առավել մանրամասն պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news39times.com/-ը