https://news39times.com/-ը գրում է․Ուրախ միջոցառումն ավարտվեց և խոհանոցում կեղտոտ սպասքի մի ողջ կույտ է: Կարծում եմ շատերին է ծանոթ այս իրավիճակը: Երկու օր առաջ ինձ մոտ նույն իրավիճակն էր, սպասքը լվանալուց հետո անցա ջեռոցի տապակին, բայց այդ պահին ջուրը կտրվեց: Առավոտյան աշխատանքի պիտի գնայի և տապակը չէի հասցնի լվանալ ու հիշեցի, թե ինչպես էր տատիկս մաքրում տապակները՝ առանց ջրի և լվացող միջոցների, օգտագործելով սովորական մետաղադրամ: Գյուղում հաճախ էին ջրանջատումներ լինում և տատիկս ստիպված էր դիմել որոշ հնարների օգնությանը: Մետաղադրամով սկսեցի շփել տապակը:
Այնուհետև տապակի վրա լցրցեի սոդան և մաքրեցի չոր սպունգով: Սոդան կլանում է բոլորը մնացած ճարպը և օգնում է հեռացնել ողջ կեղտը: Կերակրի սոդան բացարձակապես անվտանգ է մարդու առողջության համար, երբ այն չափավոր է օգտագործվում: Եվ վերջում, մենք պարզապես սրբում ենք այն խոնավ շորով կամ թաց անձեռոցիկներով ՝ հեռացնելով սոդայի մնացորդները: Ընկերներ, եթե այս տարբերակը ձեզ հարմար չէ, չի ապա կարող եք տապակը մաքրել հետևյալ միջոցի օգնությամբ. տապակի վրա լցրեք ջրածնի պերօքսիդ, կաթեցրեք մի քանի կաթիլսպասք լվանալու հեղուկ և սոդա շաղ տվեք: Թողեք այն մեկ ժամ կամ ավելի երկար և լվացեք: Պատրաստեց՝ https://news39times.com/