https://news39times.com/-ը գրում է․Երեկ ես և ընկերուհիս աշխատանքային օրվանից հետո միասին գնում էինք տուն: Ճանապարհին մտանք մթերային խանութ: Գնեցինք ինչ անհրաժեշտ էր և դուրս եկանք: Ճանապարհին մենք հանդիպեցինք դեպի մեզ մեկնած ձեռքով մի մուրացկանի, իսկ ընկերուհին կանգ առավ նրա կողքին: Կնոջ արտաքինից դժվար էր պարզել, թե նա քանի տարեկան է: Նրա կողքին մի փոքրիկ տուփ կար, և ձեռքերում նա օգնության խնդրանքով ցուցանակ էր պահում:
Ընկերուհիս իր մթերքներով լի տոպրակը մեկնեց կնոջը: Եվ նա սկսեց ձևացնել, թե ոչինչ չի նկատում: Ես զարմացած նայում էի: Ընկերուհիս կարծելով, որ կամ խուլ է, կամ համր, ավելի մոտեցրեց տոպրակը: ԿԻնը դժկամությամբ վերցրեց տոպրակը, մեր ներկայությամբ բացեց ու սկսեց զննել պարունակությունը: Հետո հետ մեկնեց տոպրակն ու ասաց- Չեք տեսնում ինչ է գրված, ինձ փող է հարկավոր, ինձ գումար տվեք:
Բայց նրա ցուցանակի վրա գրված էր, որ հացի գումար է խնդրում:
Ես ու ընկերուհիս վրդովված նրան էինք նայում, հանկարծ մեզ մոտեցավ անցորդներից մեկը, ով ինչպես պարզվեց ճանաչում էր այդ կնոջը և ասաց, որ նա սննդի կարիք չունի. – Նրա սառնարանը լեփ-լեցուն է, նա խաբեբա է, նա ընդհանրապես ոչ մի բանի կարիք չունի, ապրում է շատերից ավելի լավ, և այսպես գումար է հավաքում: Այդ օրվանից հետո որոշեցի այլևս ոչ մի մուրացկանի չօգնել: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news39times.com/՛-ը