ՀՀ առո ղջապահության նախարարության Հիվ անդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման բաժնի մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը մանրամասնել է, թե տնտեսվարողների աշխատողները որ դեպքերում կարող են չպատվաստվել: «Արմենպրես»-ը Սիմոնյանի հետ զրուցել է Առո ղջապահության նախարարի՝ բոլոր տնտեսվարողների աշխատակիցների՝ պարտադիր 14 օրը մեկ ՊՇՌ թեստի հանձնման կամ պատվաստման նոր պահանջի վերաբերյալ, որը գործելու է հոկտեմբերի 1-ից: Սիմոնյանը նշեց, որ աշխատանքի վայրերում սահմանափակումներ են մտցվում ոչ այն պատճառով, որպեսզի քաղաքացիները ստիպված պատվաստվեն, այլ այսպես արվում է ամբողջ աշխարհում: «Աշխատանքի վայրում միմյանց վարակելու վտանգը շատ ավելի մեծ է, քանի որ այսօր տարածվում են մուտացված շտամներ:
Պատվաստումների աճն ու սահմանափակումները մարդկանց մի օր կհանգեցնեն նրան, որ մեր երկրում էլ կունենանք կոլեկտիվ իմունիտետի գաղափար: Կարծում եմ, եթե ամբողջ աշխարհում հնարավոր լինի այդ գաղափարն առաջնային դարձնել, ապա հնարավոր կլինի ինչ-որ ձևով ազդել վի րուսի շրջանառության վրա: Բոլոր կառույցներում, լինեն դրանք մասնավոր սեկտորի, թե պետական, աշխատակիցները պետք է կամ թեստ հանձնեն 14 օրը մեկ կամ պատվաստված լինեն: Այս պահին, ոչ թե սահմանափակումներով նորություն ենք մտցրել, այլ կա իմունականխարգելման նորմատիվ իրավական փաստաթուղթ, որը ստեղծվել է ԱՀԿ-ի դիրքորոշումից ելնելով»,- նշեց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կան բացարձակ հակացուցումներ, երբ մարդ պատվաստվել է որևէ պատվաստանյութով և ունեցել է ծանր անաֆիլակտոիդ շոկ, ապա հաջորդ, նույնանման հի վանդության դեմ կիրառվող պատվաստանյութն այլևս չի ստանալու: «Այսօր դա արդիական է նաև կո րոնավի րուսային հի վանդության առումով: Կան նաև ժամանակավոր հակացուցումներ, երբ քաղաքացու մոտ այդ պահին միջին ու ծանր ընթացքով սուր հի վանդություն է, ինչպես նաև քրոնիկ հի վանդության սրացում է նկատվում: Տվյալ անձինք չեն պատվաստվում այնքան ժամանակ, մինչև կառ ղջանան: Այս ամենը փաստագրում է միայն բժ իշկը: Կան հի վանդներ, ովքեր բուժվում են ստացիոնարում կամ պոլիկլինիկայում, արդյունքում բուժող բժ իշկների կողմից տրվող որոշումները թույլ են տալիս հակացուցելու կամ չհակացուցելու պատվաստումը: Օրինակ, եթե մարդու մոտ ախտորոշվել է բրոնխիտ կամ թոքաբորբ, ապա ժամանակավոր նրան տրվում է քաղվածք, որ այդ պահին հակացուցված է պատվաստվել»,- ասաց մասնագետը:
Սիմոնյանն ասաց, եթե տվյալ կազմակերպության տնօրինությունը պահանջում տեղեկանք հակացուցման վերաբերյալ՝ տեղեկատվություն ամբուլատոր քարտից իր առո ղջական վիճակի մասին: Նրա պնդմամբ, այդ դեպքում գործատուն պահանջում է կամ պատվաստում, կամ ՊՇՌ թեստ, կամ հակացուցում: «Եթե տեղամասային բժ իշկը դժվարանում է եզրակացություն տալ հակացուցումների վերաբերյալ, ապա նրան օգնում է հանձնաժողովը, որը քննարկելու արդյունքում կտա քաղվածքը: Դեղորայքից, քիմիական տարբեր նյութերից կամ սննդից ալերգիա ունեցողների դեպքում կարող են լինել հակացուցումներ, սակայն նրանք պետք է պարտադիր թեստավորվեն ամսական 2 անգամ՝ սեփական գումարով»,- ասաց Սիմոնյանը և հավելեց, որ այն անձինք, ովքեր համաձայն իրենց իրավունքի չեն ցանկանա պատվաստվել, ինչպես նաև 14 օրը մեկ թեստավորվել, քանի որ գումարային առումով չի կարող թույլ տալ իրեն, ապա կարող է հեռավար աշխատել՝ տնից: Խոսելով նաև այն կանանց,
ովքեր բուժում են ստանում, որպեսզի կարողանան երեխա ունենալ, մասնագետը շեշտեց, որ ցանկացած դեպքում, երբ անձը բուժում է ստանում՝ պատվաստումը հակացուցված չէ: «Սուր հի վանդություն, եթե չունեն, սակայն բուժում են ստանում որևէ հի վանդությունից կամ հղիանալու համար, միևնույնն է կարող են պատվաստվել: Անգամ գինեկոլոգների հետ ենք զրուցել, նրանք նույնպես պնդում են, որ պատվաստումը չի խանգարում այդպիսի պարագայում: Այն պահանջը, որը գործելու է հոկտեմբերի 1-ից, հղիների դեպքում մոտեցումը փոխվել է՝ իրենց չի վերաբերվում: Թողնում ենք նրա գիտակցության վրա, եթե նա հասկանում է, որ ռիսկի խմբում է գտնվում, ապա կարող է պատվաստվել: Եթե չի ցանկանում պատվաստվել, ապա նա բերում է թուղթը հղիության մասին և կարող է անգամ չպատվաստվել»,-
նշեց Սիմոնյանը և հավելեց, որ ուսանողները համալսարանում դասի գնալով կարող են չպատվաստվել, նրանք նույնպես բացառություն են կազմում: Նա ընդգծեց, որ պատվաստումների սկսելու փուլի հետ համեմատ այժմ մեծացել է պատվաստվողների թիվը, մարդիկ ավելի պատրաստակամ են դարձել: Սիմոնյանը շեշտեց, որ իրազեկումը, շրջապատի մարդկանց պատվաստումը, ինչպես նաև օտարերկրացիների ներգրավվածությունը պատվաստումների գործընթացում հասարակությանը հանգեցրել են այն համոզման, որ անպայման պետք է պատվաստվել: «Վերջին օրերին օրական 5000-7000 պատվաստում է իրականացվում ողջ հանրապետությունում: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց գիտակցությունը բարձրացել է: Այսօր արդեն հանրապետությունում ունենք մի պատկեր, որ կոր ոնավիրուսային հի վանդության ցուցանիշը սկսել է բարձրանալ, քանի որ շրջանառվում է նաև «դելտա» շտամը, որը բավականին արագ է զարգանում: Մինչ այսօր վարակիչ հի վանդությունները կանխարգելել ու կառավարել ենք պատվաստումների միջոցով»,- նշեց Սիմոնյանը: