https://news39times.com/-ը գրում է․ Կորեական գազարը դարձել է մեր սեղանների անբաժանելի բաղադրիչը: Այն կարելի է մատուցել թե տոնական սեղաններին և թե երեկոյան ընթրիքին: Այս աղցանի սիրահարների թիվը գնալով աճում է և կարելի է ասել, այսօր այն աշխարհում ամենապահանջված աղցաններից է՝ Կեսար աղցանից հետո:
Կորեական գազար կարելի է պատրաստել նաև ձմռան համար: Բաղադրատոմսը հեշտ է, պատրաստվում է շատ արագ: Բաղադրիչներ՝ Գազար – 1 կգ, Սխտոր – 8 ատամիկ, Կծու պղպեղ ` ըստ ցանկության, Ջուր – 0,5 լ, Շաքարավազ – 3 ճաշի գդալ, Աղ – 1 ճաշի գդալ, Քացախ – 9% 3 ճաշի.գդալ, Բուսական յուղ – 1 բաժակ,Համեմի սերմ՝ ըստ ճաշակի, Պղպեղ՝ ըստ ճաշակի, Համեմունքներ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը․ Գազարներն անցկացնել կորեական գազար պատրաստելու համար նախատեսված հատուկ քերիչով, ավելացնել մանրացված կամ ճզմած սխտորը: Բանկայի մեջ լցնլ կծու պղպեղ, ավելացնել սխտորով գազարը, ավելացնել եռացրած ջուր և թողնել 15 րոպե;
Պատրաստեք մարինադը – ջրի մեջ ավելացրեք շաքար, աղ, քացախ և բուսայուղ, եռացրեք: Բանկաների ջուրը թափում ենք, բանկաների մեջ լցնում ենք մարինադը և անմիջապես փակում ենք: Բանկաները գլխիվայր շրջում ենք ևթողնում այդպես մինչև սառչի: Բարի ախորժակ։ Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news39times.com/-ը