Եկեք ազգովի խաղաղության աղոթք անենք, Թող մեր սահմանները խաղաղ լինեն

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ց ավը: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թ շնամիներից. ամեն: Թող Տիրոջ Ամենազոր Սուրջ Աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին, հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին։ Փառք ու պատիվ նրանց։ Ամենազոր Աստված և Թագավոր Հավիտենից անսասան և անպարտելի,

պահիր Քո ժողովրդին և հայոց աշխարհը։ Կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և Քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիր հայրենի մեր երկիրն ու զորացրու թ շնամիների դեմ պատերազմույմ ի փառս Քո սուրբ անվան։ ՏԵ՛Ր ԻՄ, զավակներդ այսօր կանգնած են մեր երկրի պաշտպանության համար: Նրանք վրեժ ունեն լուծելու նրանք՛ իրենց հայրերի, պապերի փոխարեն, որոնք արձակեցին իրենց շղթայակապ ու անպարագիծ երազները և անդադրում ու անշեջ հուշերի միջոցով, ժառանգեցին իրենց սերն ու կարոտը հայրենիքի սահմանների նկատմամբ։ Ամեն, տեր իմ։