Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հաճախ է ընտանեկան հրապարակումներ անում: Որոշ ժամանակ առաջ, նա իսնտագրամյան հարց ու պատասխանի միջոցով մանրամասներ է բացահայտել իր ամուսնու՝ Արթուր Հովհաննիսյանի մասին: Քչերին է հայտնի, որ Լուսինեի և ամուսնու միջև 9 տարվա տարիքային տարբերություն կա: Նրանք ամուսնացել էին 2013 թվականին, երբ Լուսինեն 27 տարեկան էր:
Տևական ժամանակ Արթուրը բնակվում էր ԱՄՆ-ում: Լուսինեն նաև պատասխանել է հետևորդների այն հարցին, թե որտեղ է աշխատում ամուսինը: Գեղեցկուհին նշել է, որ Արթուրն աշխատում է IT ոլորտում: Starnews-ի տեղեկություններով՝ Լուսինեի ամուսինը IT ընկերության սեփականատեր է: Հավելենք, որ Լուսինեն պատասխաններից մեկում աև նշել է, որ իրենք խանդոտ չեն, քանի որ խանդը քայքայում է հարաբերությունները: