Նաիրա Բալայանը գրել է. Պш տերազմի օրերին Աստծուն խոստացել էի ավարտից հետո Արտակիս հետ Շուշիի Ղազանչեցոց գնալ: Բայց ոչ Արտակս եկավ, ոչ Շուշին մնաց… Սակայն ես այժմ գիտեմ, որ գնալու եմ էնտեղ, պետք չէ, որ պաթոսախեղդ բառեր, շնորհավորանքներ շռայլեմ, քանզի պարզապես գիտեմ, որ գնալու եմ Արտակիս հոգևոր ներկայությամբ ու սիրելիներիս ուղեկցությամբ: Եվ գիտեմ, որ հասնելու ուղին դժվար է լինելու և ցш վոտ, քանզի ժողովուրդը պետք է ազգի դիմագիծ ստանա, վերանա անգրագիտությունից ու սնոտիապա շտությունից:
Երբ մար մինը առաջնային է, քան հոգին, երբ նյութը ավելին է, քան հոգևորը, երբ վш խն ու ընկճ վածությունը ավելին են, քան ոգու ազատ ճախ րանքը և վեհությունը, ունենում ենք շի րմաքարը պաշտող, սև հագուստը սգի համար առաջնային համարող, եկեղեցին մենակ մոմ վш ռելու տեղ և շի րիմը պերճաշուք դամբարան դարձնող երևույթներ… Ես գիտեմ, որ ինձ կարդում են ինձ բախտակից մարդիկ… Եվ ցանկանում եմ գոնե մի փոքր մխիթարություն տալ… Մարդիկ, հարազատներ, մի՛ փնտրեք ձեր որդուն շի րիմներում, մի՛ փորձեք նրանց շի րիմները հարստացնել և հարստացնել անթառամ և թառամող ծաղիկներով, արձաններով և այլ արդուզարդով:
Ձեր որդիներին գտեք ձեր կողքին, ձեր սրտի մեջ, ձեր ամեն մի վարմունքում, փորձեք նյութեղենի փոխարեն հոգեղենը գտնել, մխիթարվել նրանց կենդանի, ոչ ֆիզիկական, այլ հոգևոր ներկայությամբ: Այո՛, ցш վը սոսկալի է, դш ժան ու ապրելու ամեն նյարդը կпտ րող, այո՛, մեր զավակներին պարտական են բոլորը, բայց բոլորին պարտադրել մեր որդիների շի րիմները սխալ է: Գիտեմ, որ շատերի կողմից չեն ընդունվի խոսքերս, բայց ես առ այսօր որդուս շի րմաքարը չեմ համբուրել, սառը հողի չեմ փարվել, չեմ պաշտել շի րիմը, քանզի իմ որդին սառը շի րմաքար ու սառը հող չէ, իմ որդին առավել քան ներկա է, վեհ, հոգեղեն ներկայությամբ, որ մար մնից անջատվել է և վեր է նյութեղեն առարկաներից:
Ես տղայիցս մեծ-մեծ ներողություն եմ խնդրել նրան ճանապարհելու օրը եկեղեցում ու այլևս չեմ խնդրում, քանզի Արտակս ասաց՝ չկա դրա կարիքը… Փառք Աստծո, իմ կողքին ճիշտ պահերին հայտնվեցին ճիշտ հոգևորականներ, և նաև իրենց շնորհիվ հասկացա, որ տղայիցս ներում հայցելը տղայիս պատիվ չի բերում, որովհետև նա ինքը, ինչպես ինձ հուշեց Ռուբեն սարկավագը, կատարել էր ի՛ր ընտրությունը, իր տղամարդկայի՛ն ընտրությունը: Ո՞վ եմ ես, որ վիճարկեմ իմ տղամարդ-տղայի՝ հայրենիքին օգնելու, ընկերներին թիկունք լինելու, մեզ պաշտ պանելու հաստատակամությունը ու ես՝ նրա սովորական մայրը, ներո ղություն խնդրեմ իմ չարած բանի և նրա սրբագործ սխ րանքների համար:
Ես խորապես հարգում եմ իմ յուրահատուկ տղայի որոշումն ու խոնարհվում նրա հայրենանվեր սխրանքի առջև, ու փորձում եմ նորից մնալ նրա նույն մայրը, որին ինքը գիտի, որով թաքուն հպարտացել է…. Փորձե՛ք հաղթահարել пղ բը, սիրելի՛ մարդիկ, փորձեք շիր իմապա շտությանը վերջ տալ, և ձեր ս գի միջից, որը հավերժական է լինելու, կհառնի ձեր որդու հոգին, կլուսավորի ձեր ճանապարհը, ու նրանց շնորհիվ վերջապես ազգս կհառնի խավարի թանձրույթից: Ես հավատում եմ Աստծո և իմ տղայի երկնային զո րությանը: Արտակս ասել է՝ ես էլի եմ գնալու Շուշի… Նկարների մեջ՝ Գանձասարի ու Շուշիի բարձունքներում…