https://news39times.com/-ը գրում է․Գլուխկոտրուկների շնորհիվ կարելի է զարգացնել այլընտրանքային մտածողությունը եւ դուրս գալ ստանդարտ պատասխանների շրջանակից, սա կարեւոր հմտություն է, որն օգտակար է կյանքի խնդիրները լուծելու համար: Որպես կանոն, գլուխկոտրուկներն ունեն մի քանի դժվարությունների մակարդակներ, ուստի դրանք հետաքրքիր են բոլոր տարիքի մարդկանց համար: Գլուխկոտրուկն իրենից ներկայացնում է բարդ խնդիր, որը լուծելու համար պահանջվում էլավ տրամաբանություն, եւ ոչ թե բարձր մակարդակի հատուկ գիտելիքներ: Այնուամենայնիվ, որոշ հանելուկներ խթանում են գիտնականների տեսական եւ գործնական մշակումները: Որոշ հանելուկներ հայտնի են դեռ հնագույն ժամանակներից:
Տրամաբանական առաջադրանքներ են հայտնաբերվել Եգիպտոսի բուրգերի պատերին, հին հունական ձեռագրերում եւ պատմական այլ հուշարձաններում: Կրթության մակարդակի աճը եւ գիտությունների նկատմամբ կրոնական անհանդուրժողականության նվազումը հանգեցրել են տրամաբանական առաջադրանքների սիրահարների շրջանակի ընդլայնմանը: Շատ գլուխկոտրուկների հեղինակ է մաթեմատիկայի պրոֆեսոր, Էրիխ Ֆրիդմանը, գլուխկոտրուկների ամենահայտնի հեղինակներից է ճապոնացի Նոբ Յոշիգահարան: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էրիխ Ֆրիդմանը հայտնի գլուխկոտրուկները: Փարձեք Ձեր ուժերը: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news39times.com/-ը