Գոռ Եփրեմյանը ներկայումս համարվում է հայ հայտնի երգիչներից, ով գտնվելով ԱՄՆ-ում կարողանում է դեռևս հայաստանյան հանդիսատեսի համար էլ մնալ սիրված։ Նրա երգերը հիմանում սիրո թեմայով են և հիթ են դառնում արագորեն։ Այս ամենին զուգահեռ, պետք է նշենք, որ քչերն են հիշում Գոռի առաջին քայլերը դեպի հեռուստատեսություն։ Նրա առաջին քայլերից է եղել Ժողովրդական երգիչ նախագծին մասնակցելը, որտեղ Գոռը շատ ավելի նիհար է քան ներկայումս։ Տեսանյութը ստորև՝
Հարցազրույցներից մեկում Գոռ Եփրեմյանը նշել է, որ ավարտել է Աբել Աբելյանի հիմնած դերասանական ստուդիան, բայց ինչպես նշում է` սովորել է ոչ թե դերասան դառնալու, այլ բեմական կեցվածք ձեռք բերելու համար.“Սերիալներում եւ գովազդներում նկարվելու առաջարկները մերժել եմ, քանի որ առաջնայինն ինձ համար երգն է: Դասերի հաճախելն առաջին հերթին անհրաժեշտ էր, որ բեմում ու տեսախցիկների առջեւ ինձ ազատ զգամ եւ չկաշկանդվեմ: Դրական փոփոխություն զգում եմ, բայց դեռ պետք է շատ աշխատեմ. ելույթ ունենալիս մի քիչ ամաչում եմ”, – խոստովանել է նա: