Նման բան լսելով՝ շ пկ ապրեցի: Համաձայն եմ, որ այսօր շատ են խшրդшխությունները, սակայն այդ մարդու տեսքը վստահելի թվաց: Այդ մարդն ուղղակի մի քիչ կարտոֆիլ էր խնդրում: Ալկпհոլի հոտ նրանից չէր զգացվում, գումար չէր մուրում, մաքուր հագնված էր, բայց կարտոֆիլ ու մակարոն էր խնդրում: Մի վայրկյանում գլխումս հարյուրավոր մտքեր ծագեցին: Սակայն վստահ էի, որ եթե երկու կգ կարտոֆիլ գնեմ, հաստատ չեմ աղքատանա:
Ես ձեռքով կանչեցի այդ տղամարդուն, մենք շրջեցինք խանութում: Արդյունքում ես նրան տվեցի կարտոֆիլով, մակարոնով, կարագով, թթվասերով, հացով եւ հավով տոպրակ: Միայն տեսնեիք նրա հայացքը. նա և ամաչում էր, և երախտապարտ էր: Տղամարդը խնդրում էր հեռախոսիս համարը, որ հնարավորության դեպքում վերադարձնի գումարը: Ես էլ պատասխանեցի, որ ի սրտե օգնել եմ, և փոխարենը ոչ մի բան չեմ ակնկալում:
Այդ երեկո պայմանավորվել էինք ընկերուհիներիս հետ հանդիպել սրճարանում: Բնականաբար պատմեցի նրանց տեղի ունեցածի մասին: Եվ ի՞նչ եք կարծում: Ընկերուհիներս ծաղրեցին ինձ: Ինձ միամիտ, հիմար Եւ անխելք անվանեցին: Ծաղրեցին, որ ավելի լավ կլիներ նրան տայի իմ աշխատավարձի քարտը, թող ամեն ամիս իմ փոխարեն ստանա: Ես այդ օրը հասկացա, որ ընկերուհիներիս իրականում չեմ ճանաչում։
լուռ տաքսի կանչեցի եւ գնացի տուն: Ամուսինս առաջին հայացքից զգաց, որ մի բան այն չէ: Երբ իմացավ ամեն ինչ, գրկեց ինձ եւ ասաց, որ ամեն ինչ ճիշտ եմ արել: Գուցե այդ չորս հազար դրամի մթերքը անծանոթ մարդուն ապրելու ուժ տա, օգնի հավատալ, որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ։Գուցե ինձ Աստված էր ուղարկել այդ մարդուն։