Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը հազվադեպ է խոսում իր անձնականի մասին: Նա ժամանակ առ ժամանակ կնոջն ուղղված սիրային գրառումներ է անում, իսկ դստեր՝ Լուսեի մասին խոսում է առանձնահատուկ սիրով ու քնքշանքով: Հարցազրույցներից մեկում Ավետը խոստովանել է, որ կինը՝ Անին, շատ համբերատար է իր հետ, տանում է իր բոլոր էմ ոցիոնալ պոռթկումները, ինչի համար ինքը միայն շնորհակալ է, քանի որ իր իսկ խոսքով՝ ինքն այդ առումով նախանձելի ամուսին չէ:
Հարցազրույցներից մեկում Ավետը խոստովանել է, որ 35 տարեկանում բուռն էմոցիաներ չի ապրել, միանգամից անմնացորդ չի սիրահարվել ապագա կնոջը: «Հասկացա, որ իրար հակասող իմ սիրային պատմություններից հետո ես գտել եմ իմ հանգրվանը: Սիրահարվածության նո պաներ չեմ ունեցել, որը, հաստատ, պետք էլ չէ: Ես հանդարտություն եմ զգացել: Մենք 6-8 ամիս լուռ ենք հանդիպել… Հենց դա էլ բերեց այն գիտակցությանը, որ սերը լինում է ավելի հասուն ու ավելի հանդարտ»: