Լավ լուր, 2 գե րի վերադարձավ Հայաստան

Հայաստան են վերադարձել 2 գ երիներ։ Ըստ Sputnik Արմենիայի՝ Ադրբեջանին է փոխանցվել օգոստոսի 25-ին Մարտակերտում ձե րբակալված Ջամիլ Բաբաևը։ Գեր իներին հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զ որակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Sputnik Արմենիան տեսանյութ է տարածել, թե վայրէջքից հետո «Էրեբունի» օդանավակայանում ինչպես են գեր իներն իջնում ինքնաթիռից։ Ըստ լրատվականի՝ հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռա զմագ երիների անունները։

Նրանք են Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։ Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի ՊՆ-ն հայտնել էր, որ մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։ Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զ ենքի։