Սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է սեպտեմբերի 25-ը` շաբաթ օրը: Կառավարությունն որոշումը կընդունի վաղը։ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունումը բխում է
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածից: ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ ու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջացնում: