https://news39times.com/-ը գրում է․Լուցկու կամ ատամի չոփի վրա լաք կամ սուպերկլեյ տարածեք։ Քսեք այն խնդրահարույց տեղին ներսից:Մի կտորով սեղմեք սոսնձված տեղը, պահեք 3-4 րոպե, որպեսզի կաշվե թաղանթը կպչի կաշվին:Եթե քերծվածք է մնացել, քսեք սուպերկլեյ ևս մեկ անգամ: Այնուհետև վնասված մակերևույթին տարածեք գույնին համապատասխան ներկի մի քանի շերտ: Այդ նպատակի համար հարմար են ակրիլային ներկերը: Պատրաստ է, ոչ մի հետք չի մնացել: ԻՆՉՊԵՍ ՀԵՌԱՑՆԵԼ ՔԵՐԾՎԱԾՔԸ ՄՈՄՈՎ։ Կաշվե կոշիկի վրա խորը քերծվածքը կարող է հեռացվել մեղրամոմի կամ պարաֆինի օգնությամբ: Տաքացրեք մեղրամոմը կամ պարաֆինը և նրբորեն տարածեք վնասված կաշվի վրա:Երբ մոմը սառչի,այդ տարածքը լավ տրորեք Ֆլանելային կտորի օգնությամբ և խնդրահարույց տեղը ծածկեք կոշիկի քսուքով:Կաշվե կահույքը, ավաղ, նույնպես հաճախ վնասվում է: Կաշվե կահույքի վերականգնումը հիշեցնում է կոշիկի վերականգնման գործընթացը, բայց այս պրոցեսն ունի իր խորամանկությունները:
ԻՆՉՊԵՍ ՀԵՌԱՑՆԵԼ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ՔԵՐԾՎԱԾՔՆԵՐԸ։ Մի քիչ ձիթապտղի յուղ քսեք քերծվածքներին և նրա շուրջ գտնվող մակերևույթին: Կարևոր է դա անել շրջանաձև շարժումներով, սահուն և աստիճանաբար: Թողեք յուղը լավ ներծծվի և ամբողջությամբ չորանա:Եթե քերծվածքը չի անհետացել, կիրառեք հետևյալ հնարքը: Նախ կաշվի վնասված հատվածի վրա տարածեք ձիթապտղի յուղ։ Այնուհետև բամբակյա գործվածքը թրջեք քիչ քանակությամբ ջրով և կցեք այն քերծվածքներին: Կտորի վրա տաք արդուկ դրեք, ջերմության ազդեցությունը կօգնի յուղին խորը թափանցել կաշվի մեջ և այդպիսով <<բու ժել>> քերծվածքը:Որպեսզի քողարկեք վն ասված տեղը վերջնականապես, բամբակյա փայտով տարածեք խնդրահարույց գոտում հարմար երանգի կոշիկի քսուքը: Կրեմի մնացորդները հեռացրեք սպունգով: Նյութը հրապարակման պատրաստեց՝ https://news39times.com/-ը